Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՕՏԱՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ»

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՕՏԱՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ»
11.10.2011 | 00:00

Իշխանություն-ՀԱԿ երկխոսության դինամիկան «քաղաքակիրթ մշակույթից» հասավ մինչև «գարշոկների»: Դադարեցված գործընթացի շուրջ չեն դադարում երկուստեք քննադատությունները և որակումները: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցի սկզբում նշեց, որ նախապես հայտարարված քաղաքական «աննախադեպ մշակույթի հայտնությունն» ընդամենն ինչ-որ պահի կատարված իրավիճակային հայտարարություն էր, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի:
-Այս ամենին «դիտորդի» կարգավիճակով հետևելով, ի վերջո, «Ժառանգությունն» իր համար ի՞նչ հետևություններ արեց:
-Մենք շարունակելու ենք մեր հետևողական ու համեստ գործունեությունը հրապարակներում, ԱԺ ամբիոնից, որպեսզի առաջիկա ընտրական գործընթացներում ժողովուրդն այլընտրանքային նոր համախումբ ունենա, որը թույլ կտա նաև քաղաքական հաղթանակ տոնել: Քսան տարիների ընթացքում ժողովուրդը զուրկ է եղել այդ հաղթանակից, քանի որ քաղաքական ուժերը, առանձին-առանձին առաջնորդելով մարդկանց, հասցրել են հիասթափության: Սա հիմք ընդունելով` «Ժառանգությունը» կկշռի, կնժարի ստեղծված իրավիճակը:
-«Ժառանգությունը» մտադի՞ր է դաշինքով ընտրությունների գնալ:
-Հնարավոր է: «Ժառանգության» համար դա միշտ եղել է նախընտրելի տարբերակը, սակայն ականատեսն ենք այն բանի, որ վերջնական որոշումների վրա այլ գործոններ են ազդել, և քաղաքական ուժերը ցանկացել են առանձին գնալ: Սա է պատճառը, որ դաշտում հատվածապաշտ, ինքնահավան հայտարարություններ, չարաճճի խայթոցներ են և իրական աշխատանքի սոսկ պատրանք: Ժողովրդի մոտ այդ ուժերի հանդեպ խորացող անտարբերություն է, օտարվածություն, ինչը պետք է փոխվի: Եթե մեր սերունդը հաջողություն ունենա, կլինի ժամանակակից այլընտրանք, ինչը ներառում է և՛ քաղաքական ուժերը, և՛ հասարակական շարժումները, և՛ երիտասարդությունը: Քաղաքական մշակույթի հայտնագործությունների մասին կուրծք ծեծելով, ազգային հարցերը բարձրաձայնելով, ժողովրդավարություն խաղալով ևս երկու տասնամյակ այսպես չենք կարող շարունակել: Մեր սերնդի պարտքն է քաղաքացու իրավունքների վերականգնումը, ժողովրդավարական գործընթացներով իշխանության վերադարձը: «Ժառանգությունը» նույն օրակարգի մեջ է դնում հայ մարդու արժանապատվությունը, սեփական երկրում իրավունքի լիարժեք իրացումը, ազգային շահը և ժողովրդավարության հրամայականը, որոնք չեն կարող տարանջատված լինել: Անցողիկ, հատվածապաշտ երկխոսություններից և ընդհարումներից այն կողմ կա մի արժեք, որը պետք է վերադարձնել ժողովրդին՝ իր պատկանելությունը: Հեքիա՞թ է սա, թե՞ իրականություն, կերևա առաջիկա գործընթացներում:
-Դաշտում առկա ուժերից որո՞նք են այդ «հեքիաթի» պոտենցիալ հերոսները, թե՞ նոր «հերոսներ» պիտի ի հայտ գան:
-Որոշ գործող ուժեր, իհարկե, ունեն այդ ներուժը, բայց չպետք է շարունակել անցյալի իներցիայով: Պիտի կարողանալ հեղափոխվել ներքուստ, նոր բանաձևեր փնտրել: Բոլորի մոտ կա այդ վտանգը, հակումը, որը պետք է հաղթահարել: Որպես ընդդիմություն, երեք նախագահներին, նախագահի և քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ մեր գործընկերներին, ովքեր այսօր պատեհ ու անպատեհ առիթով փորձում են խայթել, փոքրիկ «գալըչկաներ» դնելու համար, ասել եմ, որ եթե որևէ մեկն առաջ գնա իր սեփական անհատականության ուժով, խարիզմայով, անցյալն ուղղելու համար վերակերտել իր «ես»-ը, ապա դա տապալում տանող ճանապարհ է: Հայաստանի երեք նախագահները պիտի հասկանան, որ մեր երկիրը համաշխարհային մրցունակության համար նոր այլընտրանքի կարիք ունի, որը չի բացառում իրենց մասնակցությունը, հորդորները, սեփական սխալների ուղղումը: Թող շատ չնեղսրտեն, հիշաչար չդառնան: Եթե ուզում են, թող քննադատեն, խայթեն, իմ հասցեին ինչ ուզում են ասեն, բայց Հայաստանի ապագան ավելի բարձր է ոչ միայն յուրաքանչյուրից, այլև բոլորի հանրագումարից: Նրանք և՛ մեծ ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում, և՛ նույնքան սխալներ թույլ տվել, որոնք պետք է ընդունել և ուղղել: Հայաստանի ապագան նոր սերնդին է պատկանում. սա պիտի գիտակցել: Այլապես շարունակել եղածը, նշանակում է երկիրը տանել փակուղի: Իսկ «արտահերթ ընտրություն» ասվածն էլ պիտի մեր մեջ լինի, մեզ հեղափոխելու ճանապարհը:
-«Նոր սերնդի» մեջ «Ժառանգությունն» ի՞նչ տեղ է զբաղեցնելու:
-«Ժառանգությունը», այսպես, թե այնպես, լինելու է կա՛մ որպես հավաքականություն, կա՛մ անհատ քաղաքացիների միավորում: Մենք կարևորում ենք մեր ներդրումը` քաղաքացու արժանապատիվ դրոշակակիրներից մեկը լինելու առումով: «Ժառանգությունը» պատրաստ է նույնիսկ իր ինքնությանը հակառակ տարրալուծվելու ժողովրդի մեջ, արհամարհելու ամբիոնները, հարթակները: Ի վերջո, կարևորն այն չէ` «Ժառանգությունը» կլինի՞, թե՞ ոչ, կարևորը ժողովրդի քաղաքացիական հավատամքն է:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻc

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ